Աշխարհ

Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով դադարեցվել է գրեթե հազար գնացքի երթևեկություն

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով դադարեցվել է գրեթե հազար գնացքի երթևեկություն

Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե հազար գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է JR Hokkaido Railway-ը։

Երկաթուղային օպերատորի փոխանցած տվյալներով՝ չվացուցակի փոփոխությունները հունվարի 25-ին ազդել են 545 գնացքի, իսկ հունվարի 26-ին՝ ևս 405-ի վրա։ Երկու օրվա ընթացքում չեղարկվել կամ ուշացել է 950 գնացք։ Դա ազդել է ավելի քան 140 հազար ուղևորի վրա։ Ուշացումները շարունակվել են մինչև հունվարի 26-ի երեկո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր մարդիկ գիշերել են Հոկայդո նահանգի Սապորո քաղաքի Շին-Չիտոսե օդանավակայանում՝ ձյան առատ տեղումների հետևանքով, քանի որ  56 չվերթ չեղարկվել էր։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում