Համայնքային դպրոցների գործունեության մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք
1 րոպեի ընթերցում

Համայնքային դպրոցների գործունեության մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ վերոնշյալ գործիքը փորձարկվել է այն 11 դպրոցներում, որոնք անցել են նոր կառավարման համակարգի:
Գործիքը ներառում է վեց ուղղություն՝ ուսումնական արդյունավետություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և ներգարվվածություն, կառավարման և առաջնորդության որակ, միջավայր և ենթակառուցվածներ, համայնքային ներգրավվածություն և նորարարություն, թերություններ և ռիսկեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի գնահատման իր եղանակը:
«Գործընթացի փորձնական մեկնարկը ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործիքը կարող է ներդրվել ու լիարժեքորեն կիրառվել»,– վստահեցնում են քաղաքապետարանից։