Աշխարհ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Antara գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի Տարերային աղետների կառավարման գործակալությանը:

Ինչպես նշվում է, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, 65 մարդ դեռ անհետ կորած է: Դրա հետ մեկտեղ որոնողական աշխատանքները բազմիցս դադարեցվել են տեղատարափ անձրևների, անկայուն գրունտի և կրկնվող սողանքի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Բանդունգ Բարատ շրջանում, որտեղ տեղատարափ անձրևների պատճառով սողանքի տակ է մնացել Պասիր Լանգու բնակավայրը:

Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 17 զոհվածի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում