Աշխարհ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի, անհետ կորածների որոնումները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի, անհետ կորածների որոնումները շարունակվում են

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում օրերս տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հունվարի 26-ին հասել է 17-ի, հայտնել է երկրի Աղետների հետևանքների վերացման գործակալությունը։ Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սողանքը տեղի է ունեցել հունվարի 24-ի առավոտյան Բանդունգ Բարատ շրջանի բնակելի թաղամասում։ Դրան նախորդել էին հորդառատ անձրևներ, որոնք, ըստ կանխատեսումների, կարող են շարունակվել ևս մեկ շաբաթ։

Սողանքից տուժած Պասիր Լանգու գյուղը գտնվում է մայրաքաղաք Ջակարտայից 100 կմ հեռավորության վրա։ Ավելի քան 30 տուն մնացել է սողանքի տակ։

73 մարդ դեռ անհետ կորած է։ Նրանց որոնումներին խանգարում են վատ եղանակը և տեղի ունեցած ավելի փոքր սողանքը։

Երկու ամիս առաջ՝ 2025 թ. նոյեմբերին, Սումատրա կղզում հորդառատ անձրևները և սողանքները 1200 զոհի պատճառ էին դարձել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել էին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում