ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Յուտա նահանգի պետքարտուղարը համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Դեյդրե Հանդերսոնը քննարկել են ՀՀ-ի և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։

«Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文