ՀՀԿ-ն դեռ քննարկում է ընտրություններին մասնակցության ձևաչափը. Մամիջանյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«ՀՀԿ նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք քննարկել մասնակցության հարցը: Քննարկումները դեռևս ընթանում են»,- նշեց Մամիջանյանը:
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
Կարդացեք հոդվածը` Español