ՀՀ փոխվարչապետն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան՝ հատուկ ընդգծելով Հայաստան-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված առաջնահերթ ուղղություններով համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման համակարգերի արդիականացման, ինչպես նաև էներգետիկ փոխկապակցվածության բարելավման ուղղություններով։

Հայերեն English Русский