Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում