Աշխարհ

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին դատապարտել են ցմահ բանտարկության

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին դատապարտել են ցմահ բանտարկության

Ճապոնիայի Նարայի պրեֆեկտուրայի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել նախկին զինվորական նավաստի Տեցույա Յամագամիին, որը 2022 թվականի հուլիսին գնդակահարել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության (NHK) տվյալներով՝ դատարանը բավարարել է դատախազության պահանջը և Յամագամիին դատապարտել ցմահ բանտարկության:

Պաշտպանող կողմն ամբաստանյալի համար խնդրել է 20 տարուց պակաս ազատազրկում՝ միաժամանակ լիովին ընդունելով կանխամտածված սպանության, ինչպես նաև հրազենի շրջանառությունը վերահսկող օրենքների խախտման մեղադրանքները։

Նախկին զիվորական նավաստի Տեցույա Յամագամին 2022 թվականի հուլիսի 8-ին ինքնաշեն զենքի կրակոցով սպանել է նախկին վարչապետ Աբեին, որը ելույթ էր ունենում նախընտրական հանրահավաքում Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Նարա քաղաքում: Կրակողին հանցագործության վայրում բռնել են քաղաքական գործչի թիկնապահները: Հարցաքննությունների ժամանակ նա հայտարարել է, որ նախկին վարչապետին սպանել է, քանի որ վստահ էր, որ նա կապված է «Միավորման եկեղեցու» հետ: Յամագամիի մայրը եղել է այդ կառույցի մոլի կողմնակիցը, դրան է նվիրաբերել իր ամբողջ կարողությունը և ընտանիքին մատնել սնանկության:

Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ «Միավորման եկեղեցու» հետ կապեր են պահպանել ինչպես Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության, այնպես էլ  ընդդիմադիր ուժերի շատ ներկայացուցիչներ: 2025 թվականի գարնանը Տոկիոյի դատարանը որոշել է կազմացրել այդ կրոնական կազմակերպությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում