Իրավունք

Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ

2 րոպեի ընթերցում

Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ

Դատարանը Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ՝ տնային կալանք և գրավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ էր 2025 թվականի հոկտեմբերի 28-ից։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ–Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ ցուցաբերելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Մեղադրանքի համաձայն՝ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով կազմակերպված երթի մասնակիցների նկատմամբ գործադրվել է բռնություն՝ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների կիրառմամբ, ինչպես նաև ոչնչացվել է գույք։

Դավիթ Համբարձումյանը 2018 թվականի հուլիսին կալանավորվել էր, սակայն երկու ամիս անց ազատ էր արձակվել՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Գործի նախաքննությունն ավարտվել էր 2019 թվականի փետրվարին։ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով։ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր։ Կալանավորումից հետո Դավիթ Համբարձումյանը հայտարարել էր, որ դադարեցնում է Մասիս համայնքի ավագանու անդամի իր լիազորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում