ՀՀ ԱՍՀ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և Հայաստանի աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև երեխաների, ավագ սերնդի և կանանց հիմնահարցերի ոլորտում Եգիպտոսի հետ հետագա համագործակցության խորացմանը՝ նշելով, որ երկու երկրները, այդ թվում խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման համատեքստում, կարող են հանդես գալ համատեղ ծրագրերով։

Հանդիպման ավարտին ընդգծվել է համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների մշակման նպատակով։

Հայերեն English Español Français ქართული 中文

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին

Իրազեկման աշխատանքային հանդիպումներ՝ Անիի համայնքապետարանի ավագանու անդամների համար

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին

Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի և չի ունեցել. Փաշինյանի արձագանքը՝ Զախարովայի հայտարարությանը

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել