Սիրիայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանային և միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Իրաքյան Քրդստանի ղեկավարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ քննարկելով Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Հեռախոսազրույցներում ընդգծվել է Սիրիայի միասնությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև կայունությունն ու քաղաքական համակարգումը ամրապնդելու անհրաժեշտությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների ամրությունը և ամենաբարձր մակարդակներում համակարգման կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը։

Ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են Սիրիայի միասնության և ինքնիշխանության կարևորությունը և մերժել են անջատողական միտումները։ Նրանք նաև համաձայնության են եկել երկրի վերակառուցումը արագացնելու և տնտեսական ու զարգացման նախագծերի համար նպաստավոր միջավայր ստեղծելու անհրաժեշտության հարցում։

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել նախագահի 2026 թվականի հրամանագիրը, որը երաշխավորում է քրդերի իրավունքներն ու հատուկ կարգավիճակը Սիրիայում։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան