Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը. Kyodo
2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում գտնվող աշխարհի ամենամեծ՝ Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի 6-րդ ռեակտորի՝ հունվարի 20-ին նախատեսված վերագործարկումը հետաձգվել է ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Մասնագետներն անցկացնում են անհրաժեշտ ստուգումները, բայց դա կտևի մի քանի օր։ Հետևաբար, որոշում է կայացվել հետաձգել նախատեսված վերագործարկումը։ Նոր ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։
Ավելի վաղ տեղական իշխանությունները պաշտոնապես հաստատել էին Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի երկու ռեակտորների վերագործարկումը։ Ատոմակայանն ունի յոթ ռեակտոր՝ 8.2 ԳՎտ ընդհանուր հզորությամբ, ինչը այն դարձնում է աշխարհի ամենամեծը։ Սակայն, բոլոր էներգաբլոկները փակվեցին 2012 թվականին։
Մինչև 2011 թվականի գարունը Ճապոնիայում գործում էր 54 միջուկային ռեակտոր, որոնք արտադրում էին երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը։ Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո դրանք բոլորը փակվեցին։ Ներկայում երկրում մասնակիորեն վերագործարկվում են միջուկային էլեկտրակայանները՝ նոր, ուժեղացված անվտանգության միջոցառումների ձեռնարկմամբ։
Այս պահին Ճապոնիայում գործում է 14 ռեակտոր, և այս թիվը աստիճանաբար աճում է։