Իրավունք

Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման

1 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- ասաց Սարգսյանը։

ՆԳՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։

Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում ապրող մի խումբ իրանցիներ։ Ցուցարարները բողոքում են Իրանում ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ և պահանջում են աշխարհիկ իշխանություն՝ կրոնական կառավարման փոխարեն։ Ցուցարարները ցանկանում են երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս երթը՝ նշելով, որ այն արտոնված չէ։ Ցուցարարները նստացույց են սկսել դեսպանատան առջև։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում