Իրավունք

Հայ գերիների վերջին վերադարձը հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել․ Սիրանուշ Սահակյան

2 րոպեի ընթերցում

Հայ գերիների վերջին վերադարձը հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել․ Սիրանուշ Սահակյան

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը կարծիքով` օրեր առաջ հայ գերիների՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձը հույս է առաջացնում, որ այս գործընթացը կլինի շարունակական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրանուշ Սահակյանը նման տեսակետ է արտահայտել հունվարի 17-ի ասուլիսի ընթացքում։

Սահակյանը դրական է գնահատել հայ գերիների վերադարձը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ Բաքվի կողմից հայ գերիների ազատ արձակում տեղի էր ունեցել դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստան էր վերադարձել 32 գերի։

«Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ 2023 թվականի դեկտեմբերին 32 հայ գերիների վերադարձից հետո այս հարցում կար սառույցի էֆեկտ, քանի որ դրանից հետո որևէ նոր անձ չէր վերադարձվում։ Թեև մենք 2025 թվականին նաև ունեցանք խաղաղության շուրջ նախաստորագրված համաձայնագիր Ադրբեջանի հետ և վերջինիս հետ ակնկալվող ավելի բարիդրացիական հարաբերություններ, այդուհանդերձ, մեծաթիվ հայ գերիներ չհայրենադարձվեցին։ Այս առումով այս անգամվա վերադարձը հույս է առաջացնում, որ այս ազատ գործընթացը կարող է շարունակական լինել»,-շեշտեց Սահակյանը։

Հունվարի 14-ին Ադրբեջանը վերադարձրել էր 4 հայ գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Նրանք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո և տարբեր կեղծ մեղադրանքներով ազատազրկման էին դատապարտվել Բաքվի դատարանի կողմից։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում