Հայաստանը կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հունվարի 21-25-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ սա հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն։
Գերատեսչությունից ընդգծում են, որ Զբոսաշրջության կոմիտեն տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն միջազգային լրատվամիջոցների համար, ինչպես նաև այն տեղադրվել է կոմիտեի armenia.travel պաշտոնական կայքում։
Կարդացեք հոդվածը` Русский