Աշխարհ

Ինդոնեզիան Nestlé-ից պահանջել է հետ կանչել մանկական սնունդը տոքսինի առկայության պատճառով

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան Nestlé-ից պահանջել է հետ կանչել մանկական սնունդը տոքսինի առկայության պատճառով

Ինդոնեզիայի իշխանությունները շվեյցարական Nestlé ընկերությունից պահանջել են երկրի շուկայից հետ կանչել մանկական սնունդը՝ արտադրանքը տոքսինով աղտոտված լինելու կասկածի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Jakarta Globe թերթը՝ հղում անելով արտադրանքի և դեղամիջոցների վերահսկողության վարչությանը։

Գերատեսչությունում նշել են, որ ցերեուլիդ տոքսինը կարող է առաջացնել ծանր ախտանշաններ, ներառյալ սաստիկ կամ երկարատև փսխում, լուծ և արտահայտված հոգնածություն, հատկապես նորածինների մոտ։

«Լաբորատոր հետազոտությունները ցերեուլիդ տոքսինի առկայություն չեն հայտնաբերել ստուգված նմուշներում։ Այնուամենայնիվ, արտադրանքի հետ կանչումը հրահանգվել է որպես կանխարգելիչ միջոց՝ բնակչության առողջության պաշտպանության առաջնահերթության նպատակով», - նշել են վարչությունում։

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր մանկական սննդի մի քանի խմբաքանակ, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները 25 երկրից հետ կանչելու մասին՝ դրանցում տոքսինի հնարավոր առկայության պատճառով, որն առաջացնում է սրտխառնոց և փսխում։ Հետ կանչումը վերաբերել է, այդ թվում, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի խմբաքանակներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում