Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում՝ 2025 թվականին իր ձերբակալությանը խոչընդոտելու փորձի հետ կապված մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Նա նաև մեղավոր է ճանաչվել մի շարք այլ մեղադրանքներով, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի կեղծման։ Դատախազությունը 10 տարվա բանտարկություն է պահանջել այս հոդվածներով։

Հարավային Կորեայի նախկին ղեկավարը կարող է բողոքարկել այս որոշումը։

Նշվում է, որ սա առաջին դատավճիռն է, որը կայացվել է Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետ կապված լայնածավալ գործի հետաքննության շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցված է ութ քրեական գործ։

2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն հայտարարեց։ Այս որոշումը վրդովմունք առաջացրեց երկրի բնակիչների շրջանում, իսկ խորհրդարանն արագ քվեարկեց այն չեղարկելու օգտին։ Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնեց չեղարկել կարգադրությունը։ Այնուհետև Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի օգտին. նա գտնվում է կալանքի տակ։

Հունվարին հատուկ դատախազ Չո Ըն Սոկի թիմը պահանջեց մահապատիժ նշանակել Հարավային Կորեայի նախկին նախագահի համար՝ նրա կողմից ռազմական դրություն հայտարարելու գործով, քանի որ ըստ մեղադրող կողմի՝ նախկին նախագահը հրահրել է խռովություն, որի նպատակն էր իր լիազորությունները պահպանել դատական ​​և օրենսդիր իշխանության վրա վերահսկողություն հաստատելու ճանապարհով։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից