Աշխարհ

Ֆիլիպիններն ու Ճապոնիան պաշտպանական համաձայնագրեր են կնքել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններն ու Ճապոնիան պաշտպանական համաձայնագրեր են կնքել

Ֆիլիպիններն ու Ճապոնիան հունվարի 15-ին երկու պաշտպանական համաձայնագիր են կնքել, որոնցից մեկը թույլ է տալիս երկու երկրների զինված ուժերին փոխանակվել մատակարարումներով և ծառայություններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին ստորագրել է համաձայնագրերը Մանիլայում։

Նա ֆիլիպինցի գործընկերոջ՝ Թերեզա Լազարոյի հետ հայտարարել են Տոկիոյի կողմից 6 միլիոն դոլարի օգնության տրամադրման մասին, որը կուղղվի Ճապոնիայի կողմից Մանիլայի ռազմածովային կարողությունները բարձրացնելու համար նվիրաբերված նավակների տեղավորման համար նախատեսված օբյեկտների կառուցման ֆինանսավորմանը։

«Պետքարտուղարի հետ մենք նաև հաստատեցինք Ճապոնիայի, Ֆիլիպինների և ԱՄՆ-ի եռակողմ համագործակցության կարևորությունը՝ ավելի ու ավելի խիստ ռազմավարական միջավայրի պայմաններում», - նշել է Մոտեգին Լազարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Լազարոն իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիան մնում է իրենց կարևոր ռազմավարական գործընկերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում