ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը շնորհավորել են Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ մաեստրոյին շնորհավորելու ծննդյան 85-ամյակը կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով. «Երգելու եռանդը դեռ ապրում է իմ մեջ, բայց եթե անգամ որոշեմ այլևս չերգել, 900-ից ավելի երգ է ձայնագրվել, որից 700-ը թվայնացված է. դրանք կապրեն ինձանից հետո»:

Այցի շրջանակում մաեստրոն պատմել է տարբեր տարիների ստեղծագործական ճանապարհի, կենսագրության հետաքրքիր դրվագների և նոր ծրագրերի մասին:

Քննարկվել են նաև հոբելյանական տարվա շրջանակում Ռուբեն Մաթևոսյանի 85-ամյակը տոնելու հնարավոր միջոցառումները:

 

Հայերեն Русский

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք