Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է

2 րոպեի ընթերցում

«Sinners» («Մեղավորները») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։

«Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։

«Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։

«Sinners»-ը կինոէկրաններ է բարձրացել 2025 թվականի գարնանը։ Շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կարողացել է հավաքել 368.3 մլն ԱՄՆ դոլար։

Սև Օհանյանը Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի հետ 2021 թվականին հիմնադրել է Proximity Media ընկերությունը։ Ամերիկյան պրոդյուսերական այս ընկերությունը հինգ տարվա պայմանագիր է կնքել The Walt Disney ընկերության հետ։

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան