Մշակույթ

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Հոլիվուդում հունվարի 11-ին տեղի է ունեցել կինոյի ոլորտում հայտնի Golden Globes («Ոսկե գլոբուս») 83-րդ մրցանակաբաշխությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») ֆիլմը հաղթել է «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, իսկ «Լավագույն դրամա» է ճանաչվել «Hamnet» («Համնետ») ֆիլմը։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնը։

Մյուզիքլ կամ կատակերգություն ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Թիմոթի Շալամեն «Marty Supreme» («Հրաշալի Մարթի») սպորտային դրամայում կերտած դերի համար, իսկ դրամայում լավագույն դերասան է ճանաչվել Վագներ Մոուրան «The Secret Agent» («Գաղտնի գործակալը») ֆիլմում կերտած դերի համար։

Մյուզիքլ կամ կատակերգություն ժանրում լավագույն դերասանուհին Ռոուզ Բիրն է «If I Had Legs I’d Kick You» («Ես կհարվածեի քեզ, եթե ոտքեր ունենայի») , իսկ դրամա ժանրում՝  Ջեսի Բաքլին՝ «Hamnet» («Համնետ») ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանն է Ստելլան Սկարսգորդն է («Sentimental Value»), իսկ լավագույն դերասանուհին՝ Թեյանա Թեյլորը («One Battle After Another»)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում