Սոցիալական հարցեր

Ինչպես անցնել նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի. նախարարությունը ուղեցույց է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Ինչպես անցնել նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի. նախարարությունը ուղեցույց է հրապարակել

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուղեցույց է հրապարակել, թե ինչպես կարելի է անցնել պետական նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, կարող եք հետևել ներկայացվող ուղեցույցին և անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից Ձեզ տրվող 20% հետվճարի ծրագրից։

Դրա համար պետք է`

Քայլ 1։ Մուտք գործեք online.ssa.am հարթակ։

 Քայլ 2։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։

Քայլ 3։ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։ 

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ)։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում