Իրավունք

Վարդան Ղուկասյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրի համայնքի լիազորությունները կասեցված ղեկավարՎարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Պաշտպանի խոսքով՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ նրա առողջական վիճակի հետ կապված նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության իրականացրած լայնածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ութ անձի նկատմամբ, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում