Տնտեսություն

2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ․ Էկոնոմիկայի նախարարն ամփոփել է նախորդ տարվա ցուցանիշները

1 րոպեի ընթերցում

2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ․ Էկոնոմիկայի նախարարն ամփոփել է նախորդ տարվա ցուցանիշները

2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ  ընդհանրապես 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հունվարի 8-ի նիստում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում։  

Պապոյանի խոսքով՝ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները Հայաստանի պատմության մեջ զբոսաշրջիկների թվաքանակի առումով եղել են լավագույնները։

«2025 թվականին Հայաստանն ունեցել է 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,-մանրամասնեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ զբոսաշրջիկների թվաքանակի առումով Հայաստանի համար պատմական լավագույն տարին եղել է 2023 թվականը, երբ եղել է 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում