Եվրոպա

Կիպրոսը ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

Կիպրոսը ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

Կիպրոսը հունվարի 1-ին ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որը կտևի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նախագահության ստանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունվարի 7-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EU Neighbours East հարթակը։

Հաղորդվում է, որ Կիպրոսի նախագահության կարգախոսը՝ «Ինքնավար Միություն՝ աշխարհի համար բաց», արտացոլում է առաջադեմ մոտեցում, որը համատեղում է ներքին ուժն ու անկախությունը բաց լինելու,  համագործակցության և գլոբալ ներգրավվածության հետ։

Տեսաուղերձում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Մեր աջակցությունն Ուկրաինային միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության գործում կմնա ամուր և անսասան», - ասել է Քրիստոդուլիդեսը։

Նա հավելել է, որ Կիպրոսի նախագահությունը կշարունակի աշխատել ԵՄ ընդլայնման ուղղությամբ՝ «ավելի ուժեղ և կայուն Միության»։

«Կիպրոսը ջանասիրաբար կաշխատի ընդլայնման հավաստի օրակարգ առաջ մղելու ուղղությամբ», - ասել է նա։

Առաջիկա վեց ամսվա ընթացքում Կիպրոսի Հանրապետությունը կնախագահի Բրյուսելում և Լյուքսեմբուրգում կայանալիք բազմաթիվ հանդիպումներ և համաժողովներ։ Կիպրոսում կանցկացվի մոտ 260 հանդիպում, այդ թվում՝ 27 բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսիք են պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, և 19 ոչ պաշտոնական նախարարական խորհուրդներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում