Ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին ժամը 06։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, ջերմահարվել է կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում