Աշխարհ

Հյուսիսային Կորեայի բանակը հիպերձայնային հրթիռների փորձարկումներ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի բանակը հիպերձայնային հրթիռների փորձարկումներ է անցկացրել

Հյուսիսային Կորեան հունվարի 4-ին հիպերձայնային հրթիռների փորձարկումներ է անցկացրել, որոնց հետևել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ արձակված հրթիռները հարված են հասցրել Ճապոնական ծովում 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ վարժանքները «լիովին ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային զինված ուժերի մարտական ​​պատրաստվածությունը»։  

«Մենք պետք է շարունակաբար արդիականացնենք մեր ռազմական միջոցները, մասնավորապես՝ հարձակողական սպառազինությունների համակարգերը», - հայտարարել է Կիմ Չեն Ընը։

Նրա խոսքով, այս անհրաժեշտությունը բացատրվում է «աշխարհաքաղաքական ճգնաժամով» և «միջազգային բարդ իրադարձություններով»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում