Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
1 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ-ից,Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։
Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
Նիստի վերջում հանձնաժողովի նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։