Աշխարհ

Կամբոջայի վարչապետը մեկնաբանել է Թաիլանդի հետ գործող հրադադարի համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի վարչապետը մեկնաբանել է Թաիլանդի հետ գործող հրադադարի համաձայնությունը

Հրադադարի շուրջ համաձայնությունը, որը դեկտեմբերի 27-ին ձեռք է բերվել Կամբոջայի և Թաիլանդի միջև, չի նշանակում Կամբոջայի կապիտուլյացիա կամ հրաժարում ինքնապաշտպանության իրավունքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, որի խոսքը մեջբերել է Khmer Times թերթը։

Փոխադարձ հրադադարի որոշումը, ասել է նա, «չի նշանակում, թե Կամբոջան կապիտուլյացիայի է ենթարկվում կամ պատրաստ է հրաժարվել իր տարածքային ամբողջականությունից հանուն խաղաղության», և դա նաև չի նշանակում, թե երկիրն «ունակ չէ կամ հրաժարվել է ինքնապաշտպանության իրավունքից»։ Ընդհակառակը, այդ որոշումը ցույց է տալիս, որ պետությունը որոշել է գնալ խաղաղ ճանապարհով և իր մարդկանց կյանքն ու բարեկեցությունը համարել է որպես իր բարձրագույն և ամենակարևոր առաջնահերթությունը՝ չնայած ճնշմանը կամ դժվարություններին, ընդգծել է վարչապետը։

Կամբոջան և Թաիլանդը հրադադարի շուրջ համաձայնության են եկել դեկտեմբերի 27-ին երկու երկրների Գլխավոր սահմանային կոմիտեի երրորդ հատուկ նիստում։ Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ասված  է, որ կողմերը համաձայնվում են անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, ներառյալ հարձակումները երկու կողմերի  քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքի, ինչպես նաև ռազմական թիրախների վրա։ Նրանք պարտավորվում են խուսափել  զորքերի առաջխաղացումից կամ տեղաշարժից դեպի մյուս կողմի դիրքերը։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին հրազենի կիրառմամբ բախումներն սկսվել էին դեկտեմբերի 7-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում