Աշխարհ

ԿԺԴՀ-ի զինվորականները հեռահար թևավոր հրթիռների արձակման վարժանքներ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ի զինվորականները հեռահար թևավոր հրթիռների արձակման վարժանքներ են անցկացրել

Հյուսիսային Կորեան դեկտեմբերի 28-ին մեծ հեռահարության թևավոր հրթիռների արձակման վարժանքներ է անցկացրել, որոնց ներկա է գտնվել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հրթիռները ճշգրտորեն խոցել են թիրախը։

Փորձարկումների ընթացքին հետևող Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մեծ գոհունակություն է հայտնել» վարժանքների արդյունքներից։

Նա հայտարարել է, որ վարժանքները ցույց են տվել «ԿԺԴՀ-ի ռազմավարական հակահարված հասցնելու կարողության բացարձակ հուսալիությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում