Միացյալ Նահանգներ

Մակրոնը հայտնել է Ուկրաինայի հարցով «Կամեցողների կոալիցիայի» առաջիկա հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտնել է Ուկրաինայի հարցով «Կամեցողների կոալիցիայի» առաջիկա հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

«Այսօր երեկոյան եվրոպական մի քանի ղեկավարների հետ մասնակցեցի մտքերի փոխանակմանը Զելենսկու և Թրամփի հետ։ Այնուհետև խոսեցի Զելենսկու հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, ինչը կենտրոնական դեր է ունենալու արդար և տևական խաղաղության հաստատման գործում»։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հունվարի սկզբին Փարիզում կհանդիպեն ուկրաիանական պատերազմի հարցով 35 երկրներից բաղկացած «Կամեցողների կոալիցիայի» անդամ երկրները՝ խոսելու խաղաղության հաստատման հարցի վերաբերյալ։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ իրենք ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ 

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները նաև հեռախոսազրույց են ունեցել եվրոպական առաջնորդների հետ, ինչից հետո Թրամփը հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Թրամփի խոսքով՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում