Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 

 Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

 

 

 

Հայերեն العربية English Español Русский