Աշխարհ

Թաիլանդի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել մի շարք կարևոր շրջանների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել մի շարք կարևոր շրջանների նկատմամբ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի Սակեուի նահանգի կարևոր շրջանների նկատմամբ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Թաիլանդի Ցամաքային ուժերի Առաջին ռազմական շրջանի հայտարարության մեջ:

««Բուրաֆա» օպերատիվ խումբը վերահսկողություն է հաստատել Բան Քլոնգ Փենգի, Բան Նոնգ Յաա Կեուի և Բան Նոնգ Չանի նկատմամբ: Զինվորականները պատրաստվում են դիրքեր գրավել ռազմաճակատի երկայնքով և կրակով կպատասխանեն  հարձակողական գործողություններին՝ այդ շրջանը վերահսկելու և իրենց դիրքերը պահպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թաիլանդի զինված ուժերը դեկտեմբերի 8-ին հայտարարել են «Բուրաֆա» խմբի գործողության մեկնարկի մասին՝ Կամբոջային սահմանակից Սակեուի նահանգում սուվերեն տարածքը վերադարձնելու համար: Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ կոչ էր արել Կամբոջային դադարեցնել այդ նահանգում բնակավայրերի ընդլայնումը՝ Թաիլանդի տարածքի գրավմամբ, և պահանջել էր այնտեղից դուրս բերել Կամբոջայի քաղաքացիներին:

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։  

Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան մեկ դար։ Հակամարտության հիմքում ընկած են տարաձայնությունները մի քանի դժվարամատչելի շրջանների շուրջ, որոնց սահմանները դեռ որոշված չեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում