Աշխարհ

Հյուսիսային Կորեան կավելացնի հրթիռների և արկերի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան կավելացնի հրթիռների և արկերի արտադրությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկություններ այցելության ժամանակ հայտարարել է հրթիռների ու զինամթերքի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ ԿԺԴՀ առաջնորդը նշել է հրթիռների ու արկերի արտադրությունը 2026 թվականին ավելացնելու անհրաժեշտությունը՝ զինված ուժերի հրթիռային և հրետանային զորքերի կողմից դրանց կիրառման «հեռանկարային պահանջարկին համապատասխան»։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «հրթիռային և հրետանային զորքերի հեռանկարային պահանջարկը բավարարելու համար պետք է պլանավորել նոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը»։ Այս մասին որոշումը պետք է կայացվի կուսակցության առաջիկա՝ 9-րդ համագումարում։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ստորագրել է առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արդիականացման պլանների նախագծեր, որոնք կներկայացվեն կուսակցության համագումարի քննարկմանը։

Ակնկալվում է, որ համագումարը, որտեղ Հյուսիսային Կորեան կներկայացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն ու  դիրքորոշումը Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի նկատմամբ, ինչպես նաև պաշտպանության ու տնտեսության բնագավառում քաղաքականության հանգուցային ուղղությունները, կկայանա 2026 թվականի սկզբին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում