Տեսանյութ

Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. միջազգայնագետ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ներդաշնակ համագործակցության ձգտումը տեղավորվում է հավասարակշռված և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու տրամաբանության մեջ, հետևաբար ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

«Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ ուղղությամբ անցնող տարվա ընթացքում արձանագրված կարևոր իրադարձություններին։  

Զրույցի ընթացքում միջազգայնագետը խոսեց այն մասին, թե դեկտեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգին առնչվող փաստաթղթում ինչպես է արտացոլված հատկապես անվտանգության բաղադրիչը, այդ տեսանկյունից ինչպիսի համագործակցություն է զարգանում կողմերի միջև, ԵՄ գործընկերների կողմից առաջարկվող ինչպիսի գործիքակազմից կարող է օգտվել Հայաստանը, օգնության ինչ փաթեթներ են տրամադրվում հայկական կողմին։  

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև մեր հանրությանն անչափ հուզող թեմային՝ վիզաների ազատականացման հարցին և ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, առավել ևս, որ նոյեմբերին Հայաստանին է փոխանցվել հստակ գործողությունների ծրագիրը, որի կատարման պարագայում այդ գործընթացի դրական հանգուցալուծումը կարող է լինել հնարավորինս շուտ։       

«Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ այս տարի ընդունված օրենքն իրականում ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն է, այլ ռազմավարական որոշում, որի շնորհիվ հարաբերությունները եվրոպական կառույցների հետ նույնպես խորացվելու են»,- նշեց միջազգայնագետը։  

Մանրամասները` Podcast-ում

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում