Աշխարհ

Կիմ Չեն Ընը հետևել է նորագույն զենիթային հրթիռների փորձարկմանը և միջուկային սուզանավի շինարարությանը

2 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը հետևել է նորագույն զենիթային հրթիռների փորձարկմանը և միջուկային սուզանավի շինարարությանը

Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն զենիթային հրթիռներ, որոնց արձակմանը հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։ 

«Դեկտեմբերի 24-ին ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր գործակալությունը Ճապոնական ծովում փորձարկել է մշակվող նորագույն մեծ բարձրության և մեծ հեռահարության զենիթային հրթիռներ», - հայտնել է գործակալությունը։

Նշվում է, որ սա առաջին փորձարկումն էր, որն ուղղված էր զենիթային հրթիռի նոր համակարգի մարտավարական և տեխնիկական բնութագրերի գնահատմանը՝ որպես հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաների մշակման մաս։

Արձակված հրթիռները խոցել են 200 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական օդային թիրախներ։

Կիմ Չեն Ընը նաև այցելել է ռազմավարական կառավարվող հրթիռներով միջուկային սուզանավի կառուցման վայր և կոչ արել շարունակել «միջուկային վահանի» ամրապնդումը։ Այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է ռազմավարական միջուկային հարձակողական սուզանավի կառուցման աշխատանքների կարևորությունն ինքնապաշտպանության քաղաքականությունն իրականացնելու համար։

Նա նշել է, որ Հարավային Կորայի ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային սուզանավ մշակելու վերաբերյալ, կհանգեցնի Կորեական թերակղզում անկայունության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում