Աշխարհ

Եգիպտոսը 10-12 տարում վերադարձրել է 30 000 արտեֆակտ

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը 10-12 տարում վերադարձրել է 30 000 արտեֆակտ

Վերջին 10-12 տարվա ընթացքում Եգիպտոսը վերադարձրել է 30 000 արտեֆակտ, որոնք ավելի վաղ երկրից դուրս էին բերվել անօրինական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Շերիֆ Ֆաթհին։

Ավելի վաղ Եգիպտոսի հնությունների Բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար, հնագետ Մուհամեդ Իսմայիլ Հալեդը գործակալությանը հայտնել էր, որ Եգիպտոսը դիվանագիտական ​​​​կապուղիներով վերադարձնում է անօրինական ճանապարհով երկրից դուրս բերված արտեֆակտները։ Վերջին տարվա ընթացքում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը բազմիցս հայտնել է հնությունները վերադարձնելու մասին։

2022 թվականին Եգիպտոսի հնությունների նախկին նախարար և հայտնի հնագետ Զահի Հավասը հանրագիր նախաձեռնեց՝ պահանջելով, որ Բրիտանական թանգարանը և Լուվրը երկրին վերադարձնեն, համապատասխանաբար, Ռոզետայի քարը և Դենդերայի կենդանակերպը, սակայն առայժմ որևէ արձագանք չի եղել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում