Պակիստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում առնվազն հինգ պակիստանցի ոստիկան է զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ 

Նշվում է, որ դարանակալած ահաբեկիչներն իրավապահներին տեղափոխող ավտոմեքենան գնդակոծել են Գարագրի Բանդայի շրջանում: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը, ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում: 

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է ոստիկանների վրա հարձակումը և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին:

Գարագրի Բանդայում են գտնվում նավթի և բնական գազի հանքավայրեր, որոնցում արդյունահանումն իրականացնում է MOL Pakistan ընկերությունը՝ բանակի և իրավապահ մարմինների պահպանության ներքո: Զինյալները հարձակվում են նավթագազային օբյեկտների վրա, որտեղից առևանգում են աշխատողներին: Դեկտեմբերին ավելի վաղ Գարագրի Բանդայում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան, մի քանիսը վիրավորվել էին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից