Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումներից հետո հրադադար է հաստատվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) միջև  դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը դեկտեմբերի 23-ը ոչ աշխատանքային է հայտարարել բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցներում ու համալսարաններում, ինչպես նաև Հալեպի կենտրոնում գտնվող կառավարական գրասենյակներում՝ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 ​​խաղաղ բնակիչ վիրավորվել է։ 

X միկրոբլոգում հայտարարության մեջ նահանգապետը պարզաբանել է, որ որոշումը չի վերաբերում այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը պահանջում է քաղաքացիներին բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների հետ կապված ծառայությունների տրամադրում։

Ներքին անվտանգության ուժերը նշել են, որ ամրապնդել են իրենց տեղակայումը տուժած թաղամասերում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու և հրետակոծության տարածքներից նրանց հեռու պահելու համար։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարության մեջ տեղեկացրել է, որ Հալեպի ալ-Ջամիլիա և Շեյխ Թահա թաղամասերում հրդեհներ են բռնկվել ՍԴՈւ-ի կողմից իրականացված հրետակոծության և կրակոցների հետևանքով։

Աղբյուրները Syria TV-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները զգալի ճնշում է գործադրել ՍԴՈւ-ի և Սիրիայի կառավարության վրա՝ Հալեպում բախումները անհապաղ դադարեցնելու համար։

Սիրիայի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 22-ի երեկոյան հրաման էր արձակել դադարեցնել ՍԴՈւ-ի կրակի աղբյուրների թիրախավորումը՝ դրանցից մի քանիսը չեզոքացնելուց հետո։

ՍԴՈւ-ն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերին հրահանգ է տվել դադարեցնել կրակը հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան