Հայաստան

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը

1 րոպեի ընթերցում

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը

Գործարկվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ կայքը նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար, եռալեզու է, արագագործ և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Այն ստեղծվել է հաշվետվողականության և թափանցիկության հիման վրա՝ քաղաքացիների հետ արդյունավետ կապ ապահովելու նպատակով։

Կարևոր նորամուծություն է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տեղեկատվությունը համակարգված է ըստ առաջնահերթությունների՝ պահպանելով «երեք քլիքի» սկզբունքը, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ տվյալները գտնել մի քանի վայրկյանում։

Կայքը հագեցած է արդիականացված որոնողական համակարգով, տեխնիկական նոր լուծումներով, հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրաններին և հասանելի է աշխարհի տարբեր երկրներից։

Նոր կայքի գործարկումը ևս մեկ քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում