Աշխարհ

Թաիլանդի պաշտպանության նախարարը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել Կամբոջայի հետ հակամարտությանը

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի պաշտպանության նախարարը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել Կամբոջայի հետ հակամարտությանը

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության կարգավորումը չի պահանջում երրորդ երկրների մասնակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Nation թերթը՝ վկայակոչելով Թաիլանդի պաշտպանության նախարար Նաթափոն Նարքփանիթին։

Նրա խոսքով՝ սահմանային վեճը Բանգկոկի և Պնոմպենի երկկողմ հարցն է և չի պահանջում երրորդ կողմերի, ներառյալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի միջամտությունը։

Դեկտեմբերի 7-ին կամբոջա-թաիլանդական սահմանի երկայնքով տեղի են ունեցել զինված բախումներ՝ հրազենի  կիրառմամբ։ Թաիլանդի թագավորական բանակը հայտնել է, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետակոծել թաիլանդական դիրքերը սահմանային գոտում։ Թաիլանդի ռազմաօդային ուժերն ի  պատասխան գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ 

Կողմերը մարտերի վերսկսման համար մեղադրում են իրար։ Տեղեկություններ են հաղորդվել զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին:

Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության պատճառը սահմանային վիճելի տարածքներն են։

Հուլիսին կողմերի միջև հնգօրյա մարտական ​​գործողություններն ավարտվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարով։ Այն կնքվել էր Մալայզիայի միջնորդությամբ և իրականացվել Թրամփի ճնշման շնորհիվ, որը սպառնում էր հրադադարի չհամաձայնելու դեպքում զրկել երկրներին առևտրային արտոնություններից։ Հրադադարի համաձայնությունը պաշտոնապես ստորագրվեց հոկտեմբերին՝ Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաև Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում