Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոհամալիրը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 107-ամյակը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոհամալիրը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 107-ամյակի առիթով:

«Թող ձեր աշխատանքն այսուհետ ևս լուսաբանի գլխավորը, ոգեշնչի և ծառայի հասարակության շահին»,- ասված է շնորհավորանքում:

1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: 1920-1922 թթ. գործակալությունը կոչվել է «Հայկավռոստա», 1922-1972 թթ.` Հայկական հեռագրական գործակալություն, 1972 թվականին անվանվել է «Արմենպրես»: 

Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոհամալիրն ապահովում է Ղազախստանի նախագահի գործունեության լուսաբանումը։ Հեռուստառադիոհամալիրը հիմնադրվել է 1996 թվականին։ Հեռուստառադիոհամալիրի կազմում են «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը, JIBEK JOLY հեռուստաընկերությունը և Փաստագրական ֆիլմերի կենտրոնը։

Հայերեն العربية English فارسی Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի