Աշխարհ

Կամբոջան և Թաիլանդը շարունակում են սահմանային բախումները

1 րոպեի ընթերցում

Կամբոջան և Թաիլանդը շարունակում են սահմանային բախումները

Թաիլանդի թագավորական բանակը հաստատել է, որ Կամբոջայի հետ շարունակվող սահմանային հակամարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։

Բանակի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ին Սիսակետ և Սա Կաեո նահանգներում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է երկու թաիլանդցի զինվոր։

Կամբոջական Khmer Times թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի թագավորական կառավարության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը՝ 78-ի, իսկ տեղահանվածների թիվը գերազանցել է 476 000-ը։

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ից։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են հարձակումը սկսելու մեջ։

Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի բանակը հայտնել է, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող իրենց դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում