Հայաստան

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին հակազդելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին հակազդելու հարցում

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը «X»-ի միկրոբլոգում։

Նշվում է, որ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ։ 

«Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա»,- նշված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում