Վահագն Հովակիմյանն ու Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

Վահագն Հովակիմյանն ու Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԸՀ-ում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԸՀ–ից հայտնում են, որ նախագիծն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՄԱԿ-ի գրասենյակից և ՄԱԿԻ Զարգացման Ծրագրից այլ ներկայացուցիչներ, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։

Ծրագիրը հնարավոր է դարձել նաև Միավորված Ազգերի Կազմակերպության և ՀՀ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ։ Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծրագիրը կնպաստի ԿԸՀ գործիքակազմերի շարունակական բարելավմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում