Աշխարհ

Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ

1 րոպեի ընթերցում

Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ

Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ ու ոստիկանության աշխատակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է news.com.au-ն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների մասին։ 

Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց։ «Ես տեսա առնվազն 10 մարդ գետնին ընկած ու ամենուրեք արյուն», - լրագրողներին ասել է ականատեսներից մեկը։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալ ձերբակալվել է։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում