Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մասն են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայանիստի նորակառույց դպրոց այցի ընթացքում իր ելույթում։

«Նման դպրոցների կառուցումն ու բացումն իրականում տեղային իրադարձություն չէ։ Նոր նախագծով 0-ից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր ու անբաժանելի, անկյունաքարային մասն են։ Մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլ նաև մտածողության նոր ձևերի մասին։ Նորակառույց դպրոցը, ցանկացած նորակառույց շենք, արտահայտում է մտածողության փոփոխություն։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում մեր մտածողության մեջ։ Եվ այդ տրանսֆորմացիան պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ»,-ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգն արտահայտում են նոր մտածողություն, դպրոցն այս առումով մտածողության նոր ձևերի մասին է։ 

«Բայց չեմ ուզում համարենք, որ մենք արդեն այդ նոր մտածողության ֆորման գտել ենք և պետք է այդտեղ տեղավորվենք։ Չնայած գտել ենք, բայց մենք պետք է այդ մտածողությունն անընդհատ հղկենք, վերափոխենք»,-նշեց Փաշինյանը։

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծեց, որ նոր դպրոցն արտահայտում է նաև ՀՀ կառավարության սերը նրանց նկատմամբ։

Հայերեն English Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը