Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան: Երկրների վարչապետները շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հաջորդիվ տեղի է ունեցել  Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում