Աշխարհ

Թաիլանդի թագավորն արձակել է երկրի խորհրդարանի ստորին պալատը

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի թագավորն արձակել է երկրի խորհրդարանի ստորին պալատը

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկոռը հավանություն է տվել երկրի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատի արձակման մասին հրամանագրին։

«Նկատի առնելով, որ երկիրը գտնվում է փոքրամասնության կառավարության վերահսկողության ներքո, ինչպես նաև երկրի ներսում բազմաթիվ քաղաքական խնդիրների պատճառով այն չի կարող անընդհատ, արդյունավետ և կայուն կառավարել պետությունը՝ առավել նպատակահարմար ելքը Ներկայացուցիչների պալատի արձակումն է՝ նոր ընդհանուր ընտրություններ անցկացնելու համար։ Դա թույլ կտա հնարավորինս շուտ իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է հրամանագրում, որը հրապարակել է թագավորության կառավարական թերթը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում